Ի՞նչ է նշանակում Արմեն Աշոտյանի ‘գցիր, որ չգցեն’-ը
Այսօր ԵՊՀ-ում հայկական ֆուտբոլին նվիրված հանդիպմանը ներկա էր նաեւ միջոցառման անմիջական նախաձեռնողը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Միջոցառման ավարտին նախարարը հրաժարվեց պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Henaran.am-ի այն հարցին` ինչ է նշանակում ֆեյսբուքյան իր էջում հրապարակած նախընտրական պատվիրաններից մեկը` ‘’Գցիր, որ չգցեն’’ -ը, Արմեն Աշոտյանը հմտորեն շրջանցեց իր մեկնաբանությունը` պատասխանելով.’’Ձեր ժպիտն է նշանակում’’:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով հայտնի է ‘Facebook’ սոցիալական ցանցում իր ակտիվությամբ, երեկ իր ֆեյսբուքյան պատին հրապարակել է նախընտրական խրատանի.
1. Մանդատը չտեսած մի մերկացիր:
2. 4.9 % կլինես , 5% չես լինի:
3. Լեզվին զոռ տալուց հիշիր քաղաքական ճողվածքի մասին:
4. Ընտրեք չարյաց փոքրագույնը:
5. Գցիր, որ չգցեն:
6.Facebook-ը քաղաքական կատեգորիա չէ:
7. Լեզվի երկարությունը հակադարձ համեմատական է ցուցակային տեղին:
8. Մարդ կա, մարդ է, մարդ էլ կա` անցողիկ տեղում է:
9. Նազիկ Ավդալյանի քարը ծանր է:
10. Մանդատը վարունգ չէ. կամ կա, կամ չկա: