05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

‘Նեմեց հեռացիր, Մինասյան հեռացիր’… ՀՖՖ նախագահը հավատաց եւ կոտրեց

Այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ապագայի վերաբերյալ ուսանողների հարցերին, պատասխանեց, որ ժողովրդական ասույթի համաձայն` ‘’գեղը որ ելնի, գերան կկոտրի’’, ինքն էլ հավատում է, որ մեր ֆուտբոլը հետզհետե առաջընթաց է գրանցելու:

‘’Երեք տարի առաջ, ֆուտբոլային մի խաղի ժամանակ ամբողջ մարզադաշտը գոռում էր.’’Նեմեց հեռացիր, Մինասյան հեռացիր’’, բայց մենք հավատում էինք, եւ այդ հավատով կարծրատիպեր կոտրեցինք` ապացուցելով, որ հայերն էլ կարող են կոլեկտիվ մարզաձեւում հաջողության հասնել’’,- ասաց ՀՖՖ նախագահը` հավելելով, որ ինքն անձամբ միշտ նպաստելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, քանի որ դա է ապագա ֆուտբոլի հիմքը:

Անդրադառնալով պետության կողմից սպորտի զարգացմանը ֆինանսավորելու խնդրին, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ինքը լինելով պատգամավոր, շատ լավ է պատկերացնում, թե որ դեպքերում է անհրաժեշտ պետությունից ֆինանսավորում ակնկալել:

‘’Ամեն հարցում չէ, որ կարելի է պետությունից օգնություն պահանջել: Օրինակ` ՀՖՖ նախագահի  պարտականությունների մեջ չի մտնում մարզադաշտեր կառուցելը եւ վերանորոգելը, բայց ես անում եմ, ինչ միջոցներով` դա էլ արդեն իմ գործն է’’,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ