Հայոց գլխավոր Արծիվը չի նեղսրտվել 85-ից. Ժամանակ
“Հայոց արծիվներ” ՀԿ նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը չի նեղսրտվել, որ իր անունը ՀՀԿ համամասնական ցուցակի 85-րդ տեղում է: Այս մասին նա ասել է “Ժամանակ” օրաթերթին:
” Ինքս երբեւիցե չեմ մտահոգվել ու որեւէ քայլ չեմ արել`հայտնվելու Հանրապետկանի ցուցակի որեւէ հորիզոնականում: Իմ ակտիվ գործունեությունն ինչպես հասարակական, այնպես էլ կուսակցական, այնպես էլ պետական դաշտում` որպես փոխնախարար, երբեք ակնկալիքներով չի եղել: Եթե նույնիսկ ցուցակում չհայտնվեի, իմ ակտիվ գործունեությունն ինչպես իրականացրել եմ, այնպես էլ շարունակելու եմ”,-ասել է Ասրյանը:
Նրա խոսքով` կապ չունի 17-րդ, 85-րդ, 200-րդ տեղում գտնվելը: “Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը իմ ակտիվ աշխատանքի գնահատականը տվել է հենց 85-րդ տեղում իմ անուն ազգանունը գրելով` 85-րդ տեղում գտնվելն այդքան էլ հեռու չէ անցողիկ տեղերից: Հանրապետական կուսակցությունը բավականին լուրջ աշխատանք իրականացնելուց հետո այնքան ձայն կհավաքի, որ ոչ միայն 85, այլ 105-րդ տեղը միանգամից կանցնի Ազգային ժողով”,-համոզմունք է հայտնել Հանրապետական փոխնախարարը: