14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ձնաբքի պատճառով դժվարանցանելի ճանապարհներ կան

Մարտի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են: Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Քուչակ եւ Ծաղկաշեն գյուղերի ճանապարհահատվածը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Մեղրիի սարի հատվածը:

Փակ է Սելիմի լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են”ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաեւ 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ