Պարսիկ զբոսաշրջիկին գրավելու հնարք. օրվա կադր
Մարտ ամսվա վերջին տասնօրյակում մայրաքաղաքի փողոցներում խմբերով կամ մենակ զբոսնող իրանցիներ տեսնելը վաղուց արդեն սովորական է դարձել:
Այս օրերին հարեւան երկրի քաղաքացիները բառիս ուղիղ իմաստով գրավել են Երեւանը` նրանք նշում են մուսուլմանների կարեւորագույն եւ սիրված տոներից մեկը` Նովրուզ Բայրամը:
Նրանք ամենուր են` ժամանցի վայրերում, սուպերմարկետներում, երթուղայիններում, խանութներում:
Henaran.am-ի ֆոտոխցիկը մի ուշագրավ պաստառ է ֆիքսել մայրքաղաքի հագուստի խանութներից մեկի վրա:
Ամենայն հավանականությամբ, պարսիկ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով , խանութը պարսկերենով շնորհավորում էր նրանց Նոր տարին:
Հետաքրքրվեցինք, գուցե հատուկ զեղչեր է՞լ կան հյուրերի համար: Խանութի աշխատողները մեզ ասացին, որ պարզապես որոշել են տոնը շնորհավորել եւ հաճելին մատուցել, իսկ հատուկ զեղչեր չեն սահմանել: