07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն, կոալիցիայի հետ միասին երկիրը “վի՞հն է գլորել” /վիդեո/:

 

 

 

 

 

 

 

ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանն այսօր խոսեց ընտրությունների արդյունքում նոր իշխանության ձեւավորման մասին, որը նրա խոսքով, հասարակության աջակցությամբ կդիմագրավի ներքին հուսալքությանը, աղքատությանը եւ արտաքին սպառնալիքները: Արամ Սաֆարյանը “ժողովրդի մտածող մասին” միասնականության կոչ արեց ու հայտարարեց, որ ընտրությունների արդյունքում  ի վիճակի ենք ունենալ “ավելի միասնական հասարակություն, այլ ոչ թե հետ գլորել հասարակությունը դեպի հին ու նոր առճակատումների վիհը”:

Henaran.am-ը Արամ Սաֆարյանից հետաքրքրվեց, արդյո՞ք այս հայտարարությունը նշանակում է, որ այս տարիների ընթացքում ԲՀԿ-ն, կոալիցիայի հետ միասին երկիրը “վիհն է գլորել”:

“Ոչ, կոալիցիայի հետ մեկտեղ մենք վերջին երեք տարիներին զբաղվել ենք քաղաքական երկխոսության մթնոլորտը ձեւավորելու ուղղությամբ, ակտիվորեն մասնակցել ենք այդ մթնոլորտի ձեւավորմանը, հաղթահարել ենք այն առճակատումները, որոնք գոյություն ունեին երկրում մարտի 1 ի իրադարձություններից հետո ու պարարտ հող ենք նախապատրաստել 2012 թ խորհրդարանական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար”,-պատասխանեց ԲՀԿ-ական գործիչն ու հավելեց.

” Եթե այդ ընտրությունները անցնեն ազատ, անկախ եւ արժանանան հասարակության ու միջազգային հանրության վստահությունը, կունենանք մի իշխանություն, որը կկարողանա հաղթահարել մեր առջեւ կանգնած խնդիրները, մնացած դեպքերում էական փոփոխություններ չեն լինելու, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու է”:

Henaran.am-ն Արամ Սաֆարյանից հետաքրքրվեց նաեւ, թե ինչու է ԲՀԿ-ն որոշել հանրահավաքային շարք սկսել քարոզարշավի ընթացքում: Գուցե հավակնում է դառնալ, այսպես ասած` փողոցային ընդդիմություն եւ “խլել ընդդիմության հացը”:

Henaran.am-ի այս եւ այլ հարցերի պատասխանները` դիտեք տեսանյությում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ