25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտպանն անհանգստացած է բնապահպան ակտիվիստների համար

Այսօր ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Այսօր Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաեւ պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

Հնարավորինս աջակցելով Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը եւ  հայտնելով խնդրին համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությունս` միեւնույն ժամանակ կոչ եմ անում  նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես ՀՀ օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետեւանքների:

Հորդորում ենք մեր համաքաղաքացիներին շարունակել իրենց համոզմունքների եւ հայացքների համար պայքարը` բացառապես իրավական գործընթացների շրջանակներում եւ օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Մինչեւ տվյալ խնդրի վերաբերյալ առաջիկա շաբաթներին հանրությանը իմ վերջնական իրավական գնահատականը ներկայացնելը, որպես ընդհանուր սկզբունք բոլոր իրավիճակների համար, անհրաժեշտ եմ համարում նշել, որ նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ:

Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը դեռեւս գտնվում է մեր ուսումնասիրման եւ քննարկման փուլում, պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների եւ անձանց հետ` խնդրի կարգավորման համար իրավական լուծումներ գտնելու նպատակով’:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ