Պուտինը դեռ մտորում է. Հայկական ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը դեկտեմբերի 3-5-ը կայցելի Թուրքիա: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթը` հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
Պարբերականը գրում է, որ Պուտինի օտարերկրյա պետությունների այցի օրակարգը պատրաստ է, սակայն այն կհրապարակվի օրեր անց միայն: Թերթը գրում է, որ դատելով Պեսկովի խոսքերից, չի կարելի բացառել, որ Պուտինի այցերից մեկը կլինի Հայաստան, ինչը սպասվում էր դեռեւս սեպտեմբերի 7-ին: