ՀԱԿ-ը համաձայնել է համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց
ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ՀԱԿ-ում քննարկվել է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ համագործակցության հարցը: ՛՛Մեկ հարց է միայն քննարկվել, թե արդյոք ԱԺ ՀԱԿ խմբակցությունը իրավունք ունի համագործակցել այլ խմբակցությունների հետ՛՛,-ասաց Գիմիշյանը:
Նրա խոսքով՝ ՀԱԿ անդամները եկել են այն եզրակացության, որ եթե իրենք մանդատները վերցրել են, ապա իրավունք ունեն համագործակցության ձևեր փնտրել ու գտնել մյուս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ: Սակայն նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին որևէ պայմանավորվածություն չի եղել:
Գիմիշյանը բացառեց նաև, որ ՀԱԿ-ի թեկնածուն կարող է լինել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: