23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արտակարգ պատահար. Տաթեւի ճոպանուղին գյուղերը արտաքին աշխարհին կապող միակ միջոցն է. փլուզում Սյունիքում/ֆոտո/

Մարտի 29-ին,  ժամը 17-18 ընկած հատվածում  Գորիս-Տաթեւ ճանապարհի` Հալիձոր-Տաթեւ հատվածը փակվել է ճանապարհի եզրային ժայռերից տեղի ունեցած քարաթափման պատճառով: Մոտ 400 խմ ծավալով հողային զանգվածը փակել է 100 մ ճանապարհ: Քարաթափումից տուժածներ չկան:

Փաստորեն, այս պահին Տաթեւ, Սվարանց, Տանձատափ գյուղերին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը մնում է “Տաթեւի թեւեր” ճոպանուղին:

Ի դեպ, մոտ վեց ամիս է, ինչ փլուզման վտանգի տակ է Շինուհայր-Հալիձոր ճանապարհը: Ասֆալտապատ մայրուղին աստիճանաբար նստվածք է տալիս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ