Արաբկիրում “ռուչկա” են գողանում. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` վերջին ժամանակներս Արաբկիր վարչական շրջանում գողության նոր ձեւ է տարածվել: “Առայժմ անհայտ մարդկանց խումբն Արաբկիրի շատ բնակարանների դռների վրայի բռնակները (ռուչկա) գողանում եւ վաճառում է որպես մետաղ: Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն չհաջողվեց պաշտոնապես որեւէ պարզաբանում ստանալ”,- գրում է թերթը: