13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոալիցիան անցյալում է.ԲՀԿ երիտասարդները մեկնաբանեցին Օսկանյանին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ համամասնական ցուցակի երիտասարդ թեկնածուներ Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը անդրադարձան Վարդան Օսկանյանի  այն հայտարարությանը, թե կոալիցիան ձեւական բնույթ է կրում:

Վահան Բաբայանն ասաց, որ հավաքվել են խոսելու ապագայի մասին, այլ ոչ՝ անցյալի, իսկ “կոալիցիան արդեն անցյալում է: ՛՛Արդեն կոալիցիա չկա եւ առանձին ենք մասնակցում ընտրություններին՛՛,- ասաց Վահան Բաբայանը:

Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ կոալիցիան ժամանակավոր բնույթ կրող համատեղ կառավարման մեջ քաղաքական ուժերին միավորող ձեւակերպում է, որն ունի իր սկիզբը եւ ավարտը:

՛՛Հիմա յուրաքանչյուր մարդ իր լեքսիկոնից ելնելով տալիս է իր ձևակերպումը, բնականաբար կոալիցիան չէր կարող հավերժ լինել, մենք կցանկանայինք որ ԲՀԿ-ն հստակ պատասխանատվություն ունենար եւ կրեր պատասխանատվություն՛՛,- լրագրողներին յուրատեսակ ուղերձ հղեց Տիգրան Ուրիխանյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն այլընտրանք է բոլոր քաղաքական ուժերի համար:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ