26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Բեյնը մտցրել է”. Առավոտ

“Ես ոչ միայն Սմբատ Այվազյանի հետ ունեմ լուրջ տարաձայնություններ, այլ նաեւ քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանի հետ”- ասել է “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ խոսելով մամուլում հրապարակած այն տեղեկության մասին, որ Սուրեն Աբրահամյանի եւ Սմբատ Այվազյանի միջեւ լուրջ տարաձայնություններ կան: Այդ մասին գրում է “Առավոտ”-ը: Սուրեն Աբրահամյանին թերթը խնդրեց պարզաբանել իր տարաձայնությունները կուսակցության քաղխորհրդի անդամների հետ:

“Ռաֆիկ Մկրտչյանի հետ տարաձայնությունները հետեւյալն են՝ ես բացատրում եմ Ռաֆայել Սերգեյիչին, որ աշնան թափված տերեւները պետք է աշնանը հավաքվեն, ինքը “բեյնը մտցրել է”, որ չէ, պետք է գարունը հավաքվեն: Իսկ Սմբատ Այվազյանին տասը տարի է ասում եմ, որ քո՝ հրաշալի նարդի խաղալը պայմանավորված է զառով, ինքն էլ ասում է՝ չէ, իմ խաղաոճով: Այնպես որ, խիստ տարաձայնություններ ունենք մենք”,- հեգնեց պարոն Աբրահամյանը:

“Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են պատրաստվում հարթել այդ տարաձայնությունները: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունների շեմին այդ բոլորը կհարթվեն: Հարցին՝ միասնական թեկնածուո՞վ եք հանդես գալու, ասաց. “Այո, այո””,- մեջբերում է “Առավոտը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ