Ոստիկանությունը մի քանի որոշումներ է ուղարկել միջազգային փորձաքննության.
Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
‘Մարդու իրավունքների պաշտպանի` Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը ‘Լեզվի մասին’ ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ կազմված լինելու հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի ‘Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին’ թիվ 318-Ն, ‘Փախստականին, ինչպես նաեւ քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը եւ փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին’ թիվ 1417-Ն որոշումները եւ փաստաթղթերի ձեւանմուշները ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի միջոցով ուղարկվել են միջազգային փորձաքննության:
Եզրակացությունը ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, վերը նշված որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ’:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից