22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ովքեր են իսկական ֆաշիստները. “Հայոց արծիվները” Ալիեւին

“Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ն տարածել է հայտարարություն կապված “Եվրանեսթ”-ում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարության հետ: “Նախեւառաջ խորապես ողջունում ենք Ադրբեջանում ապրիլի 3-ին տեղի ունեցած  “Եվրանեսթի” խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության սառնասիրտ եւ վճռական պահվածքը:

Ցավով փաստում ենք, որ ապրիլի 3-ին Բաքվում  “Եվրանեսթի” խորհրդարանական վեհաժողովում, քաղաքակիրթ երկրներից ժամանած հյուրերի առջեւ ադրբեջանցիների ինքնասիրահարված եւ ինքնահռչակած սուլթան-նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած լկտի հայտարարությունները առ այն, որ իբրեւ հայերը ֆաշիստներ են, օկուպանտներ են …, եւ խստագույնս դատապարտում ենք թերուցքային վիճակում գտնվող Իլհամ Ալիեւի ողորմելի հայտարարությունը:

Ավելի քան վստահ ենք, որ քաղաքակիրթ աշխարհին այս պահին ավելի շատ կհետաքրքրի, թե ո՞վքեր են իսկական եւ իրական ֆաշիստները` դարեր ի վեր իրենց ազգային տեսակը պահպանած, իրենց նախնիների շիրիմները պաշտպանած, հարեւան թշնամի պետությունների կողմից չհայտարարված պատերազմները հաղթանակած, ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակում որպես բնօրրան ապրող հայ ժողովուրդը, թե՞ 20-րդ դարասկզբին տարբեր ցեղերի խառնուրդում գոյացած, բարբարոսների մեծ համբավ վաստակած, սումգայիթյան հրեշավոր սպանդ կազմակերպած եւ իրականացրած, սուլթան նախագահներով ապրող եւ նրանց երկրպագող ադրբեջանցի ղեկավարները: Իհարկե, մեր իրականության մեջ ֆաշիստները ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող հորինված ադրբեջանցի ղեկավարներն են` իրենց ֆյուրեր Իլհամ Ալիեւի գլխավորությամբ:

Վստահ ենք, որ քաղաքակիրթ աշխարհը ապրիլի 3-ին Ադրբեջանի մայրաքաղաքում մեկ անգամ եւս ականատես եղավ 20 տարուց ավել  հայատյացություն քարոզող ադրբեջանցի ղեկավարների եւ նրա ինքնասիրահարված, պարտվողական հոգեբանությամբ ապրող, անհյուրընկալ, սուլթան-նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ եւ ամոթալի հայտարարություններին:

Ավելի քան 25.000 անդամ ունեցող  “Հայոց արծիվներ” ռազմահայրենասիրական շարժման անունից պահանջում ենք Իլհամ Ալիեւից 5 օրվա ընթացքում ներողություն խնդրել արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովրդից` ֆաշիստներ, օկուպանտներ անվանելու համար:

Եթե 5 օրվա ընթացքում Իլհամ Ալիեւը չկատարի  “Հայոց Արծիվների”  պահանջը, ապա հաջորդ 5 օրվա ընթացքում ադրբեջանցիների ղեկավար ոհմակի ֆյուրեր Իլհամ Ալիեւը Հայաստանին պետք է հայտարարի պատերազմ, այլապես սուլթան Իլհամ Ալիեւը ոչ միայն մեր, այլ նաեւ Երկիր մոլորակի տարբեր ժողովուրդների համար կլինի ոչ միայն իր ժողովրդի ամենավախկոտ եւ ամենանողկալի նախագահը, այլեւ կլինի Ադրբեջանի հարեմների ամենացանկալի պարուհին”,-ասված է հայտարարությունում:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ