29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օձունի եկեղեցում մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին

Ապրիլի 5-ին Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, ինչպես եւ Հայաստանի մնացած սրբավայրերում, մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին` Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրը:

Ժամը 17:00-ին կատարվեց Ոտնլվայի արարողություն (տե՛ս լուսանկարը), որը խորհրդանշում է Քրիստոսի` իր աշակերտների հանդեպ ցուցաբերած խոնարհությունը: Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղալյանը լվաց գյուղի երկու մանկապարտեզների տղա երեխաների ոտքերը: Արարողությունից հետո քահանան հույս հայտնեց, որ ապագայում նրանք լինելու են մեր երկրի լավ քաղաքացիներ եւ եկեղեցու բարեպաշտ հավատացյալներ:

Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո, կկատարվի նաեւ Հսկման (Խավարման)  կարգը, որի ընթացքում խորանի վրա կվառվի 12 մոմ: Յուրաքանչյուր անգամ, երբ կընթերցվի Ավետարանը, մեկ-մեկ կհանգցվեն մոմերը, եւ վերջում կմնա միայն մեկը` կենտրոնում: Այն խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր մենակ…

Henaran.am-ին հաղորդում են Օձունի Սբ.Մարիամ Աստվածածին եկեղեցու մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ