23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կշալակի՞ ՀԱԿ-ի Արամ Մանուկյանը ԲՀԿ-ի պարկերը. Իրատես de facto

Ընդդիմադիր ուժերի, ինչպես նաեւ ՀԱԿ-ի խորքում խոր դժգոհություն կա ՀԱԿ-ի պահվածքից` հանուն ԲՀԿ-ի: Որոշ տեղեկություններով ՀԱԿ-ում “նեղացածներն” առաջարկել են Արամ Մանուկյանին, ՀՀԿ անդամատոմսերի եւ ՕԵԿ ջեմ-մուրաբայի կողքին, շալակել նաեւ ԲՀԿ-ի գարին, այլուրը, սիլիտրան ու այդպես պարկերով էլ հասցնել Ազատության հարապարակ եւ ցույց տալ ժողովրդին նաեւ ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքը: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն:

Արամ Մանուկյանն ու ՀԱԿ-ի իսթեբլիշմենթը չեն համաձայնել: “Ոչ թե որ պարկերը շատ ծանր են, այլ, ինչպես եզրակացնում են ՀԱԿ-եցիք, շատ “ակնոցներ” են ստացել շատ-շատ, որ “կուրացել” են դրա շատությունից եւ արդեն այլ կերպ են տեսնում արդարությունն ու հավասարության սկզբունքը` հատվածաբար, օգտապաշտորեն: ՀԱԿ-ում անիմաստ են համարում նաեւ ընդդիմադիր Արամ Մանուկյանին Կարապետ Ռուբինյանի առաջարկը` ջենթլմեն գտնվել եւ հանել իր թեկնածությունը հանուն Զարուհի Փոստանջյանի: Հանուն ինչի՞ հանի”,- գրում է “Իրատես de facto”-ն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ