Սամվել Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել
Այսօր ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ կանանց ու աղջիկներին ապրիլի 7-ի առթիվ:
‘Ի սրտե շնորհավորում եմ մեր կանանց եւ աղջիկներին Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Սիրելի կանայք, մեր հինավուրց պատմությունն ապացուցել է, որ դուք եղել եւ այսօր էլ շարունակում եք մնալ մեր ազգի հարատեւման երաշխավորներից մեկը, իսկ սքանչելի այս տոնը լավ առիթ է կրկին մատուցելու ձեզ մեր մեծարանքն ու երախտագիտությունը:
Հոգատար մայր, քույր, անհրաժեշտության դեպքում, նաեւ ազգի ֆիզիկական գոյատեւման համար զենքը ձեռքին պայքարող ու աշխարհում ամենագեղեցիկը. Սա է ձեր կերպարն ու նկարագիրը:
Կրկին շնորհավորում եմ մեր կանանց Ապրիլի 7 ը: Թող, որ ձեր հարկերի տակ մշտապես իշխեն ջերմությունն ու ընտանեկան երջանկությունը’:
ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյան
Henaran.am-ին հաղորդում են ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի մամլո գրասենյակից