07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թող Ծառուկյանն ասի

Ամեն անգամ ընտրություններից առաջ ընդդիմությունը  մեղադրում է իշխանություններին, որ կեղծիքներ են լինելու: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ի կողմից “կեղծելու” մասին ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի շարունակ հնչող հայտարարություններին:

“Ընդդիմադիրներն ասյօր “Հանրապետական”-ի դեմ են պայքարում, որովհետեւ այսօր ամենաուժեղ քաղաքական ուժը “Հանրապետական” կուսակցությունն է: Իրենք այդ պայքարով արդեն կանխատեսում են մեր հաղթանակը”,-Henaran.am-ին ասել է Ռազմիկ Զոհրաբյանը:

Մեր  դիտարկմանը, թե իշխանություններին վերջերս քննադատում է նաեւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն` ի դեմս Վարդան Օսկանյանի, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է.”Օսկանյանը արտահայտում է իր անձնական կարծիքը, այնպես չէ, որ ԲՀԿ-ն կիսում է նրա կարծիքը: Եթե լիներ կուսակցության դիրքորոշումը, ապա դա  կարտահայտեր Գագիկ Ծառուկյանը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ