15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կաթողիկոսը ցավակցել է

Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգեւորականությանը եւ բարեպաշտ ժողովրդին Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքի մահվան կապակցությամբ:

Հայրապետական ցավակցագրում ասվում է. “Երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքը մեծ նվիրումով եւ նախանձախնդրությամբ է հովվել Բուլղարիայի ուղղափառ քրիստոնյաներին: Նրա ջանքերի շնորհիվ Ուղղափառ Եկեղեցին նշանակալի առաջընթաց արձանագրեց Բուլղարիայում հոգեւոր կյանքի զարգացման եւ վերարթնացման գործում: Իբրեւ ճշմարիտ հովիվ Մաքսիմ Պատրիարքը նաեւ ուժեղ կամք դրսեւորեց` պահպանելու Եկեղեցու ուժն ու միությունը: Մենք ճանաչում էինք նրան իբրեւ խորը հոգեւոր նկարագրի տեր անձի:

…Մենք պիտի հիշենք մեր աղոթքներում հանգուցյալ Պատրիարքին եւ հայցենք Ատծուն` ընդունելու երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքի հոգին Իր Երկնային Արքայության մեջ”:

Նոյեմբերի  9-ին Մաքսիմ Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ