21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Աշոտյանը մեկնաբանեց իր հրամանագիրը եւ փարատեց բրյուսովցիներին

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին մեկնաբանել է այսօր  ստորագրած երկու հայտնի հրամանագրերը:

Henaran.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ երկրորդ “խիստ նկատողությունն” է  հայտնել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորին, այնուհետ ստորագրել է Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ նրա պայմանագիրը լուծելու մասին հրամանագիրը:

Մեկնաբանության մեջ ԿԳ նախարարը, մասնավորապես նշում է.

“Հարգելի ֆեյսբուքահայություն:

Այսօրվա իմ հրամանը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Ստանում եմ բազմաթիվ հարցեր, նամակներ, զանգեր, գրություններ նախկին և ներկա ուսանողներից, աշխատակիցներից, այլ քաղաքացիներից:
Շնորհակալություն եմ հայտնում նրանցում հայտնվող աջակցության համար:
Միաժամանակ, որոշ հարցադրումներում կան նաև տարակուսանքի, անհանգստության և անհամաձայնության դրսևորումներ:

Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը, ուզում եմ հայտնել հետևյալը`
1. Աբսուրդային են այն լուրերը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը լուծարվելու է:

2. Համալսարանի և ոչ մի ուսանող այս ընթացքում չի տուժել և չի տուժելու, դասերը, ստուգարքները, քննությունները շարունակվելու են սովորական ռեժիմով:

3. Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները:

4. Դիպլոմում սխալ մասնագիտական գրառմամբ ոչ մի նախկին շրջանավարտ անհանգստանալու կարիք չունի: Մեր մեղքն է, որ այդ խախտումը ուշ է հայտնաբերվել, և ոչ թե ձեր:

5. Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում: Հարցի իրավական մանրամասնությունները պատրաստ ենք ներկայացնել դատարանում:

6. Հարցը չունի քաղաքական ենթատեքստ: Սակայն որոշ քաղաքական շրջանակներ և քաղաքականացված և ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն:

Հ.Գ. Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար:

Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ
Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ:

Հարգանքով` Ա.Աշոտյան”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ