27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապրիլի 20-23-ը գրքի համաշխարհային մայրաքաղաքում կանցկացվեն տոնական հանդիսություններ

Երևանում ապրիլի 20-23-ը կայանալիք Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքին նվիրված մշակութային միջոցառումները տոնական հանդիսությունների բարձրակետն է: Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով այս օրերին Հայաստան են գալու աշխարհի ավելի քան 30 երկրների պատվիրակներ ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր:

Հիշեցնենք, որ 2001  թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Գրավաճառների միջազգային դաշնությունը, Հրատարակիչների միջազգային ասոցիացիան եւ Գրադարանային ասոցացիաների միջազգային դաշնությունն ամեն տարի 1 տարով ընտրում են Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հեղինակային իրավունքի եւ գրքի միջազգային օրը` ապրիլի 23-ին, ավանդաբար տիտղոսը փոխանցվում է հաջորդ մայրաքաղաքին:

 Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց միջոցառումների պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, հատկանշական է, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը հենց 2012 թվականին խորհրդանշորեն դարձավ աշխարհի գրքի այն 12 քաղաքներից մեկը, որոնց վստահվել է Գրքի մայրաքաղաք հռչակվելու պատիվն ու պատասխանատվությունը: ‘’Կարծում եմ այս ձեռքբերումը պատիվ կբերեր յուրաքանչյուր ժողովրդի, երկրի, որովհետեւ այդ տիտղոսը իրոք պատվաբեր է եւ պարտավորեցնող’’,- ասաց նա:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց այն միջոցառումները, որոնք արդեն անցկացվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և առաջիկայում սպասվելիք միջոցառումները, իսկ տարվա կարգախոսն է` ‘’Ամրագրիր քո ապագան’’:

Ապրիլի 21-ին Գաֆէսճյան կենտրոնում բացվելու է ‘’ArmBookExpo’’ գրքի ցուցահանդես, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանում և աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն և բազմալեզու գրականությունը, որն ամբողջությամբ նվիրաբերվելու է Հայաստանի Ազգային գրադարանին:

Ապրիլի 22-ին տեղի կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի տոնական մենահամերգը Ազատության հրապարակում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պետական կամերային և ‘’Հովեր’’ երգչախմբերի մասնակցությամբ: Վ. Սարգսյանն ասաց, որ համերգը բաց է, բացի այդ քաղաքի խոշոր էկրանների վրա լինելու է հեռարձակում: Մատենադարանի հարակից տարածքում հենց այդ օրը կայանալու է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ‘’Գրքի համաշխարհային մայրաքաղաք’’ տիտղոսի փոխանցման շքեղ հանդիսությունը:

Արդեն գրքի մայրաքաղաք Երևանում ապրիլի 23-ին Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում տեղի կունենա Դավիթ Երևանցու ‘’Վարք հավերժության’’ 3 մետր բարձրությամբ քանդակի բացումը, որը հեղինակի նվերն է հայրենիքին և խորհրդանշում է ‘’Մշո ճառընտիր’’ մատյանը: Հուշարձանը կոչված է մեծարելու հայ կնոջը` ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած բացառիկ դերակատարման համար: Հուշարձանի ճարտարապետն է Ռուբեն Հասրաթյանը:

Ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է ‘’Գրի հավերժություն…»’’ խորագրով ցուցահանդես, որի ընթացքում առաջին անգամ միասնական ցուցադրությամբ ներկայացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի, Ազգային գրադարանի հավաքածուներից ընտրված հնագիտական, վիմագրական, վավերագիր արժեքավոր ցուցանմուշներ, ընդհանուր առմամբ` 103 նմուշներ:

Տոնական հանդիսությունների օրերին տեղի կունենա Հայաստանի մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ ջանքերով կազմակերպված ‘’Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթը կայուն զարգացման գործոն’’ տարածաշրջանային 2-րդ գիտաժողովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ