13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մայիսի 6-ի քվեարկությամբ անհասկացողությունը քաղաքական ուժերի միջեւ պետք է վերանա. ՀՀԿ նախագահ

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը`ապրիլի 21-ին  նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ նաեւ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում:

Նա համայնքի ընտրողներից ակնկալեց վստահության քվե եւ նաեւ իր երախտագիտությունը հայտնեց նախորդ ընտրություններում Հանրապետականին սատարելու համար:

Սերժ Սարգսյանի խոսքով` հիմա ժամանակն է փոփոխությունների. “Եթե մեկը ասի, որ փոփոխություններ չկան, որ կասեն 5 տարի առաջ, 15 տարի առաջ Բագրատաշենը նույն Բագրատաշենն է մնացել, չեմ հավատա: Եթե մեկը կտրուկ կասի, որ փոփոխությունները շատ են, անասելի փոխվել է Բագրատաշենը, ես կզարմանամ եւ դրան էլ չեմ հավատա”,- ասաց ՀՀԿ նախագահը:

Նա բագրատաշենցիներին կոչ արեց, որ մայիսի 6-ին քվեարկեն այնպես, որ հասնեն լավ արդյունքի եւ անհասկացողությունը քաղաքական ուժերի միջեւ վերանա: Միաժամանակ ՀՀԿ առաջնորդը հավաստիացրեց, որ արդյունքը անպայման բագրատաշենցին զգալու է, բայց պետք է լավ աշխատեն.

“Չի լինի նաեւ այնպես, որ չաշխատենք եւ արդյունքի հասնենք”,-իր խոսքը եզրափակեց հանրապետության նախագահը, որը մասնակցեց նաեւ  Բագրատաշենի հիմնադիր Բագրատ Վարդանյանի հուշարձանի բացմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ