25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հորթուկներին սառեցված սերմնահեղուկով են բեղմնավորում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  հաջորդ տարվա պետական բյուջեով ավելի բան 5 միլիոն դրամ է հատկացված խոշոր եղջերավոր անասունների սերմնահեղուկի պահպանման համար։ Պարզվում Է, որ գործ ունենք ահռելի քանակությամբ սերմնահեղուկի հետ, որը ոչ մեկին պետք չէ։

“Մեր տեղեկություններով, արհեստական բեղմնավորման համար նախատեսված այդ սերմնահեղուկը պահպանվում է դեռ 1982 թվականից, եւ խոսքը 350 հազար դոզայի մասին է։ Դրա պահպանումը բավականին բարդ է՝ խորը սառեցվում է հեղուկ ազոտով։ Արդեն հայտնի էլ չէ, այդ սերմնահեղուկը պահպանե՞լ է արդյոք իր կենսահատկանիշները, թե՝ ոչ։ Հայտնի չէ նաեւ, թե ինչպիսի հատկանիշներով հորթուկներ կունենանք՝ այդ սերմնահեղուկ կով մեր կովերին արհեստական բեղմնավորելու դեպքում։

Բայց հայտնի է, որ անցած 30 տարիների ընթացքում մեր ֆերմերներն այդ սերմնահեղուկի նկատմամբ որեւէ պահանջարկ չեն դրսեւորել։ Ամենայն հավանականությամբ, մեր կովերն իրենց տերերին համոզել են, որ նախընտրում են բնական ճանապարհով բեղմնավորումը։

Մի խոսքով, հասկանալի չէ, թե ինչու է կառավարությունն ամեն տարի ջանք թափում այդ սերմնահեղուկը պահպանելու համար։ Կառավարության ներկայացուցիչների էլ են դժվարանում այս հարցին պատասխանել”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ