05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ծեծկռտուք Կոմիտասում` մահվան ելքով

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 29-ամյա Ժորա Կարապետյանը:

Տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մուտքի աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:

Հաջորդ օրը, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարիբեկ  Հարությունյանին:

Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արաբկիրի 19-րդ փողոցում ծեծի է ենթարկել Ժորա Կարապետյանին եւ պատճառել վնասվածք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի  հատկանիշներով:

Սարիբեկ Հարությունյանը ձերբակալված է:

Ապրիլի 26-ին, ժամը 10.30-ին, Ժորա Կարապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ