28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՅԴ-ի յոթ կետերը. դաշնակներն էլ են քաղաքական քննարկումներ սկսում

ՀՅԴ ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը քիչ առաջ լրագրողների  հետ հանդիպմանը հրապարակեցին նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ հայտարարությունը, որտեղ կուսակցությունն առանձնացրել է ՀՀ առջեւ ծառացած խմնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված իր մոտեցումները:

Մինչ հայտարարությանն անցնելը, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն հայտարարությունը հրապարակում է այսօր` ՀՀ նախագահի ընտրությունից հարյուր օր առաջ, որ ժամանակ լինի դրանց շուրջ քննարկումների:

Աղվան Վարդանյանը ընթերցեց հայտարարության տեքստը, որտեղ ՀՅԴ-ն ՀՀ նախագահի ընտրությունները համարում է  մեր անկախ պետականության անցած ճանապարհը վերաիմաստավորելու, առկա խնդիրները ձեւակերպելու եւ մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու հնարավորություն:

ՀՅԴ-ն ակնհայտ  է համարում, որ միայն ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններով է հնարավոր ապահովել նոր որակի ընտրություններ, որոնց դեպքում կվերականգնվի հասարակության վստահությունը եւ երկրի համար բնականոն ու թռիչքային զարգացման հեռանկար կստեղծվի

ՀՅԴ-ի մատնանշած հինախնդիրները, որոնց առաջադրմամբ եւ լուծմանբ կարող ենք դուրս գալ այս “տեղապտույտից” հետեւյալներն են.

1. Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձեւավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ. բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի։

2. Մինչև 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով:

3. Իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու նպատակով` օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Մասնավորապես` Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև ստեղծվելիք հակակոռուպցիոն գործակալության ղեկավարումը վերապահել ընդդիմությանը: Վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմությանը քվոտա ամրագրել:

4. Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ դարձնելով նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը և աղքատության վերացումը:

5.Ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման, բարիքների ստեղծման ազատությունը և դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում: Սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը:

6. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը:

7. ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք: Ամրագրել, որ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը:

Ետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել` մեկնելով ազգային անվտանգության ռազմավարությունից, չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը”:

Աղվան Վարդանյանը նշեց, որ սա ոչ թե իրավիճակային հայտարարություն է, այլ հասարակության եւ պետության շահերից բխող:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ