05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

‘Մանկավաճառ բժշկուհին’ չպետք է աշխատի. բաց նամակ Տարոն Մարգարյանին

Այսօր ‘Ոչ երեխաների վաճառքին’ քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է.

‘Հարգելի պարոն Մարգարյան,

Դեկտեմբերին մենք մեր զայրութն ու մտահոգությունն էինք հայտնել առ այն, որ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել Քանաքեռ-Զեյթուն բ/կ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Դեռ մինչ այդ` 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական  որոշմամբ Նաիրա Բալայանը Քրեական օրենսգրքի 168-րդ հովածի 1-ին կետով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման առնվազն 2 նորածինների վաճառքի համար, սակայն պատժի կրումը հետաձգվել է իր մանկահասակ երեխային խնամելու պատրվակով(գործի բոլոր մանրամասներն այստեղ`http://www.datalex.am/dl_case_view_page.php?caseType=1&courtID=53&caseID=14918173765680442):

ՀՀ առողջապահության նախարարը նախ խոստացավ խնդիրը քննարկել քաղաքապետարանի հետ, քանի որ նշված բ/կ-ն ձեր ենթակայության ներքո է գործում: Մարտի 19-ին մենք կրկին բաց նամակով դիմեցինք Ձեզ եւ պարոն Քուշկյանին հանցագործ բժշկուհու աշխատանքային գործությունեությունը կասեցնելու խնդրով, որպեսզի փողի մոլուցքով տարված բժշկուհին հնարավորություն չունենա խաթարելու նաեւ այլ նորածինների ճակատագիրը:

Առողջապահության նախարարը, իր մամլո խոսնակի միջոցով, խոստացավ միջնորդություն ներկայացնել քաղաքապետարան, որ Նաիրա Բալայանը փոխի իր աշխատանքի բնույթը(‘աշխատի ուրիշ պոլիկլինիկայում կամ նույն հիմնարկում, սակայն արխիվի բաժնում, որտեղ կոնկրետ մարդկանց հետ գործ չի ունենա’), եթե նրան դատարանը չի զրկել աշխատանքի իրավունքից: Իսկ մարտի 30-ին մենք ստացանք պաշտոնական պատասխան Առողջապահության նախարարությունից, որ համապատասխան միջնորդությունն ուղարկվել է Քաղաքապետարան: Անցել է մոտ մեկ ամիս, սակայն քաղաքապետարանի կողմից որեւէ քայլ չի ձեռնարկվել, ու որեւէ արձագանք չկա: Հուսով ենք, որ քաղաքապետարանը նույնքան հետեւողական կգտնվի, որքան Առողջապահության նախարարությունը, եւ բժշկուհու հանցավոր գործունեությանը վերջ կդրվի: Քաղաքապետարանին եւ անձամբ Ձեզ պատիվ չի բերում, որ իր ենթակայության տակ գործող հիմնարկում նման բարոյական նկարագիր ունեցող ‘բժիշկ’ է աշխատում’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ոչ երեխաների վաճառքին’ քաղաքացիական նախաձեռնության մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ