05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բիզնեսը ռիսկ է. սիբիրախտի վնասները գյուղացիներին չեն փոխհատուցի

՛՛Այն օջախներում, որտեղ հայտնբերվել են սիբիրախտի դեպքեր, վերահսկման տակ են՛՛,-այսօր լրագրողներին ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Նա նշեց, որ կարանտին է հայտարարված Վարդենիսի տարածաշրջանում, որտեղ ևս հայտնաբերվել էր սիբիրախտի մեկ դեպք: Այս կենդանու վարակման պատճառը չվակցինացնելն էր: ՛՛Սիբիրախտով կասկածվող սննդամթերք իրացման դաշտում չկա՛՛,-վստահեցրեց Բախչագուլյանը:  Վերջինս նաև կոչ արեց հանրությանը կասկածների դեպքում հայտնել համապատասխան ծառայություն:

Հարցին, ով կփոխհատուցի այն գյուղացիներին, ում կենդանիները այրվել են վարակի պատճառով, Բախչագուլյանն արձագանքեց.

՛՛Բիզնեսը ռիսկ է՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ