30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանը հավաստիացրեց, որ Տեր-Պետրոսյանը առողջական լուրջ խնդիր չունի/վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջության հետ կապված որեւէ վտանգ չկա: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը: Նրա հավաստիացմամբ, ՀԱԿ առաջնորդի մոտ պարզապես տեղի է ունեցել ճնշման տատանում` պայմանավորված երկար ճանապարհով:

Henaran.am-ը հետաքրքրվեց, թե գարնանային սրացմա՞մբ է պայմանավորված ՀԱԿ առաջնորդի ճնշման տատանումը, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի:

“Որեւէ լուրջ բան չի եղել ,փոքր տատանումներ էր երկար ճանապարհի արդյունքում”,-հավաստիացրեց Արամ Մանուկյանը: Դիտարկմանը, թե մայիսի երեքին սպասվող հանրահավաքին ՀԱԿ առաջնորդը ներկա կլինի՞, -Արամ Մանուկյանը պատասխանեց` հուսով եմ:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Սյունիք կատարած այցելության ընթացքում ՀԱԿ առաջնորդի ինքնազգացողությունը վատացել էր, բժիշկները Տեր-Պետրոսյանին չեն թույլատրել շարունակել հանդիպումները: Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում ընտրողների հետ հանդիպմումն անցել էր առանց առաջնորդի: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Տեր-Պետրոսյանին թիմակիցները խորհուրդ էին տվել մի քանի օր հանգստանալ, բայց նա չէր համաձայնվել եւ հասել էր Սյունիք:

Առողջական խնդիրներով պայմանավորված, Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի նախընտրական հանդիպումների շրջանակներում չի մեկնել Լոռի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ