ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը հնարավոր է. Մանուկ Սուքիասյան
ՀԱԿ-ի նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը, ով այսօր հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի լռության մեջ տաօրինակ ոչինչ չի տեսնում, քանի որ, ըստ նրա, ՀԱԿ առաջնորդը միշտ էլ ծանրակշիռ է եղել ու այս անգամ էլ այդպես է վարվում: Այս մասին նա ասաց այսօր ասուլիսի ժամանակ: ‘Հուսանք` երբ լռությունը կխախտի, կտա իրավիճակի հստակ բնութագիրը’,-նշեց նա:
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին Սուքիասյանը տեղյակ չէ, սակայն վստահ է, որ այն հնարավոր է, և եթե դա իրական դրսևորում ստանա, ապա քաղաքական կյանքը բավական հետաքրքիր կդառնա:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի վերադարձին, ապա, Սուքիասյանի խոսքովբ` Ռոբերտ Քոչարյանը նման վարքագիչ չի դրսևորում: ‘Նրա վարքագիծը չի հուշում, որ նա վերադարձի ցանկություն ունի, գոնե այս պահին’,-նկատեց Սուքիասյանը: