24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարտոֆիլից հետո` “Եվրատեսիլ” /վիդեո/

Бурановские бабушки” խմբի անդամները, ովքեր մասնակցելու են Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012”-ին, հույս ունեն մինչ Բաքու մեկնելը կարտոֆիլ ցանել իրենց բանջարանոցներում: Այս մասին տեղեկացրել է անսամբլի մամլո քարտուղար Սվետլանա Սիրիգինան:

Մայիսի 8-ին տատիկներն իրենց հարազատ Բուրանովոյից կմեկնեն Մոսկվա, որտեղ կկայանա նրանց գլխավոր փորձը: Այնտեղից էլ նրանք կմեկնեն Բաքու:

Մասնակից տատիկների երեխաները հավաստիացնում են, որ իրենք կցանեն կարտոֆիլը եւ որ կարիք չկա անհանգստանալու, սակայն տատիկները ցանկանում են անձամբ մասնակից լինել այդ գործընթացին: “Պարզապես նրանք այդպես են դաստիարակված,”-“РИА Новости”-ին հայտնել է Սիրիգինան:

Бурановские бабушки“-ն  “Եվրատեսիլի” ընտրական փուլի ժամանակ ընտրվեցին հանդիսատեսի քվեարկության, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքի շնորհիվ: “Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 22-26-ը Բաքվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ