25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի փրկօղակը ՀՅԴ-ի համար

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՅԴ-ն ավելի լավ նորագույն պատմության է արժանի:

‘ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության:

“ԲՀԿ” հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար: 2009 թվականից այդ կուսակցությանը հետապնդող քաղաքական պարտությունների շարանը համալրվեց սեփական քաղաքական անզորության մեջ ինքնախոստովանական մենախոսությամբ:
2009 թվականին կոալիցիոն դուռը շրխկացնելով փակելուց հետո ակնհայտ դարձավ դաշնակցականների քաղաքական ֆալսստարտը: Ձախողումների կախարդական շղթան բերեց նրան, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկինում 3-րդ քաղաքական ուժը վերածվեց ամենափոքր խմբակցությանը:

Այսօր ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրությունների համար անգամ խորհրդանշական պատվավոր մասնակցության դափնիներին հավակնող սեփական թեկնածություն չունի` մեծագույն ողբերգություն ոչ այնքան ՀՅԴ-ի համար, որքան Հայաստանի քաղաքական մշակույթի և պատմության համար:
Քաղաքաքիրթ երկրներում ներկուսակցական ժողովրդավարության բավարար աստիճան ունեցող կուսկացությունների ձախողված ղեկավարները պաշտոնանկ են լինում, տեղը զիջելով նոր դեմքերին, նոր գաղափարներին:
ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության’,-գրել է նախարարը Ֆեյսբուքյան իր էջում:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ