15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որեւէ մեկը իրավունք չունի դատավորի դեր ստանձնել. Աղվան Վարդանյանը` Շարմազանովին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որով ԲՀԿ-ն առաջարկում է քաղաքական քննարկումներ սկսել ՀՀ կառավարման ձեւի փոփոխության` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ նշեց, որ սա ԲՀԿ-ի համար տակտիկական քայլ է:

Henaran.am-ն Աղվան Վարդանյանին խնդրեց հստակեցնել, թի ինչ առումով է տվյալ նախաձեռնությունը  ԲՀԿ-ի համար տակտիկական քայլ դիտարկում եւ իր կարծիքով, ինչ կշահի ԲՀԿ-ն այդ տակտիկական քայլից:

ՀՅԴ-ական գործչին խնդրեցինք անդրադառնալ նաեւ այն փաստին, որ  ոչ վաղ անցյալում, երբ ԲՀԿ-ն դեռ իշխանական կոալիցիայի մաս էր կազմում, չսատարեց 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ 4-րդ գումարման ԱԺ ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցությունների նախաձեռնությանը:

“Ես ասացի, որ բացառված չէ, որ այս հայտարարության մեջ նաեւ տակտիկական նկատառումներ կան, ասացի այն, ինչ ասացի` ավելին ասելու խնդիր չունենք, ասացի նաեւ, որ որքան հիշում ենք, “Բարգավաճ”-ը նախկինում այս խնդիրն կողմնակից չի եղել եւ կամ գոնե հրապարակային չի հայտարարել խորհրդարանական ընտրություններից առաջ: Մենք շատ գոհ ենք, որ պետության կառավարման վերաբերյալ նրանց մոտեցումներն այսօր փոխվել են”,- Henaran.am-ի հարցին ի պատասխան նշեց Աղվան Վարդանյանը եւ հավելեց.

”Եթե որեւէ  քաղաքական ուժ, ինչ որ քայլեր է ձեռնարկում, բնականաբար ակնկալում է նաեւ որոշակի արդյունքներ, թե ինչ կստանա` կապրենք կտեսնենք: Մենք քննարկելու ենք բոլորի հետ այդ թվում “Բարգավաճ”-ի”:

Henaran.am-ի դիտարկմանը, ԲՀԿ-ի “տակտիկական քայլը” կարող է պայմանավորված լինել նախագահական ընտրություններում առանձին հանդես գալու կամ այլ թեկնածուի սատարել-չսատարելու հարցի պատասխանից խուսանավելու հանգամանքով, Աղվան Վարդանյանը պատասխանեց.

”Խուսանավելը որպես քայլ չեմ դիտարկում, այլ հակառակը` գուցե փորձ է այդ գաղափարի շուրջ դաշտը ավելի մոտեցնելու: Այս առումով ավելի տրամաբանական է”:

Աղվան Վարդանյանը նշեց, թե  փորձագիտական վերլուծություններ անելու ցանկություն չունի, բայց այս հարցի վերաբերյալ տարբեր շեշտադրումներ եղան` ինչ-որ ակնարկներով:

“Քանի դեռ քաղաքական ուժերի հետ առերես չենք նստել-խոսել, ես չէի ուզենա ավելի կոշտ գնահատականներ տալ, բայց, կարծում եմ, այդ քննարկումների ընթացքում դաշտը իսկապես կպարզվի եւ կերեւա , թե ով` ով է:

Որեւէ մեկը իրավունք չունի դատավորի դեր ստանձնել կամ  խոսել շանտաժի եւ այլնի ոճով: Մենք բաց ենք եւ խոսում ենք` հավասարը հավասարի հետ: Այդ քննարկումների արդյունքում, իհարկե, մեր դիրքորոշումը կհստակեցվի”,-եզրափակեց ՀՅԴ-ական գործիչը:

Նկատենք, որ Աղվան Վարդանյանի նշած ակնարկներով հայտարարություն երեկ տարածել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով.” Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է:

Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված:

Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ