01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եվս մեկ մարզում սիբիրախտի դեպք է հայտնաբերվել

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում սիբիրախտով վարակման նոր դեպք է գրանցվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Պիպոյանը հայտնեց նաև, որ այդ շրջանում ևս արդեն կարանատին է հայտարարված:

Մեր դիտարկմանը, որ արդեն 3 մարզում սիբիրախտի դեպք է հայտնաբերվել և արդյոք դա արդեն համաճարակ չի դառնում, Պիպոյանն ասաց.

‘Սիբիրախտը այնպիսի հիվանդություն է, որ վարակային համաճարակ չի կարող դառնալ. համաճարակի բնույթ չի կրում’:

Հիշեցնենք, որ արդեն Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում հայտնաբերվել էին սիբիրախտի մի քանի դեպք: Սակայն մարդկային միայն մեկ դեպք է գրանցվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ