25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‘Դաշնակցությունը’ մրցունակ թեկնածու չունի. Էդուարդ Շարմազանով (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում վերջնականապես հաստատվել է դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարի օրակարգը: Համագումարում քննարկվելու է միայն մեկ հարց` նախագահի թեկնածուի առաջադրման հարցը: Շարմազանովը հայտնեց նաև, որ մոտ օրերս Սերժ Սարգսյանը կընտրվի` որպես համագումարի պատվիրակ:

Մեկնաբանելով ԲՀԿ-ի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկը` ՀՀԿ խոսնակն ասաց, որ իրենց համար ամենակարևորը խնդրի բովանդակությունն է: ‘Մեզ համար կարևորը խնդրի էությունն է, ոչ թե չևը: Կառավարման համակարգը խնդրի էությունը չի լուծում: ՀՀԿ-ն, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, միշտ եղել է ոչ թե ձեւական, կոսմետիկ փոփոխությունների, այլ բովանդակային բարեփոխումների կողմնակից, ուստի ձևը մեզ այնքան չի հետաքրքրում: Մենք նման կոնսուլտացիաներին ոչ արձագանքել ենք, ոչ արձագանքում ենք: Մենք օրակարգ ձևավորող քաղաքական ուժ ենք և ինքներս ենք որոշում ինչպիսի օրակարգ ունենալ’,-բացատրեց նա:

Շարմազանովը խոսեց նաև ՀՅԴ-ի մասին` նշելով, որ խորին հարգանք է տածում ՀՅԴ-ի հանդեպ, սակայն այսօր այդ կուսակցությունը կանգնել է շատ լուրջ խնդրի առջև: ‘Վերջին շրջանում առաջին անգամ ‘Դաշնակցությունը’ գիտակցում է, որ ինքն իր մեջ մրցունակ նախագահի թեկնածու չունի’,-նկատեց ԱԺ փոխնագահը և հավելեց, որ կարծես թե հենց սա է պատճառը, որ այսօր ՀՅԴ-ական պատգամավորները հայտարարել են, որ իրենք միգուցե սատարեն այն քաղաքական ուժի թեկնածուին, ով կողմ կլինի կառավարման խորհրդարանական համակարգին: ‘Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի ոչ լավ կյանքից է, որովհետև ոչ հեռու անցյալում ՀՅԴ-ն 3-րդ քաղաքական ուժն էր, իսկ այսօր պառլամենտում ունի ընդամենը 5 պատգամավոր’,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, ըստ ՀՀԿ խոսնակի, այն, ի տարբերություն ՀՅԴ-ի,կարճատև նախագիծ է և ներկա պահին ՀԱԿ-ում 7 հոգով 8 երգ են երգում:

Էդուարդ Շարմազանովը նկատեց նաև, որ առաջիկայում մի շարք դիմակազերծումներ են սպասվում: ‘Դիմակազերծում ասելով նկատի ունեմ բոլոր այն քաղաքական  ուժերին և գործիչներին, ովքեր ստիպված են լինելու հանելու իրենց դիմակները և հասարակությունը կտեսնի նրանց իրական դեմքը’,-պարզաբանեց Շարմազանովը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ