Աղվեսը պոչն է վկա բերում. Աշոտյանը “Կենտրոն”-ի ելքահարցման մասին
Մինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսեր տվյալների հրապարակումը, “Կենտրոն” հեռուստաընկերությունը ներկայացրեց այլընտրանքային էքիզ-փոլը, որն անց է կացվել Երեւանում` 400 հարցվողների մասնկացությամբ:
Ըստ “Կենտրոն”-ի ելքահարցման ԲՀԿ-ն բացահայտ առաջատար էր` ձայների 38%-ով, հետո ՀՀԿ-ն էր `25%, ՀԱԿ-ը` 12%, ՀՅԴ-ն` 11%, “Ժառանգությունը”` 7%, իսկ մնացածները չեն հաղթահարել անցողիկ շեմը:
Այս արդյունքները դուր չեն եկել, հանրապետական, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը “Ֆեյսբուքի” իր պատին սա օրվա հումոր էր համարել: “Օրվա հումոր. ԿԵՆՏՐՈՆ ԹՎ-Ի EXIT POLL: P.S. Այստեղ են ասել, աղվեսն իր պոչն է վկա բերում”,-գրել է Աշոտյանը:
Նշենք, որ “Կենտրոն” հեռուստաընկերությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է: