20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենաակտիվ պատգամավորներից մեկը չի անցնում խորհրդարան. Ստյոպա Սաֆարյանի գնահատականը

‘’Ժառանգություն’’ կուսակցության ամենաակտիվ պատգամավորներից մեկը` Ստյոպա Սաֆարյանը, չի անցնում խորհրդարան: Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը առաջադրվել էր թիվ 1 ընտրատարածքում, իսկ ‘’Ժառանգության’’ համամասնական ցուցակում զբաղեցնում էր 8-րդ տեղը:

Henaran.am-ի հարցին`’’Ինչպես է  տրամադրությունը’’, Ստյոպա Սաֆարյանը ծիծաղե ց եւ ասեց, որ լավ է, իսկապես լավ է, եւ շատ հանգիստ:

Այն դիտարկմանը` ինչպես կարող է լավ տրամադրություն ունենալ, եթե  չի անցնում խորհրդարան, նա պատասխանեց.’’Դե դուք ասեք, ամենաշատ ելույթ ունեցած, ամենաբուռն գործունեություն ծավալած պատգամավորը պարտվել է ամենաքիչ ելույթ ունեցած եւ քիչ աշխատած թեկնածուին: Սա է երկիրը’’:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների, թիվ 1 ընտրատարածքում հաղթել է ՀՖՖ նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը: Խոսելով ընտրությունների մասին, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ շատ մտահոգ է, որովհետեւ, չի կարծում, որ այս վիճակով երկիրը կարող է “մի ինչ-որ լավ տեղ հասնել”:

‘’Փաստացի, եթե այդ փոխված աշխարհի արտացոլումը այն է, որ խորհրդարանում իրապես ամենաակտիվ պատգամավորները` Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը կարող են ուղղակի չհայտնվել խորհրդարանում, եւ պարտվել բացարձակապես անհայտ կամ պասիվ քաղաքական գործիչների, սա նշանակում է, որ մենք գործ չունենք փոփոխելու միտումների հետ’’,- կարծիք հայտնեց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով` այն ընտրատարածքում, որտեղ ինքը առաջադրված է եղել, իր  բոլոր հանձնաժողովի անդամները  եւ վստահված անձինք ականատես են եղել, թե ինչպես են “մարդիկ քվեարկել փողի գայթակղությամբ”: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, փողի տեսքով ընտրակաշառք բաժանել է թե Հանրապետականը, թե Բարգավաճը, թե ՕԵԿ-ը:

Նա նշեց, որ 96թ-ից լինելով քաղաքականության մեջ, գիտի, թե ինչ է նշանակում կիրակի օրով գնալ ընտրության:

‘’Ընտրության կիրակի օրը թիվ 1 ընտրատարածքում գործադրվել են վարչական լծակներ, ընտրակաշառք: Սովորաբար կիրակի առավոտյան գալիս են ընտրության տարեց մարդիկ, շտապող մարդիկ, իսկ մենք ականատես եղանք, թե ինչպես առավոտյան ժամը 8-ից հարյուրներով մարդիկ գալիս էին քվեարկության: Թե ինչ էր դրա տակ թաքնված, թույլ տվեք եզրակացություններ չանել’’,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ‘’Ժառանգությունը’’ ավելի շատ ձայներ է հավաքել, հատկապես թիվ 1 եւ թիվ 2 ընտրատարածքներում, որտեղ ‘’Ժառանգությունը’ միշտ եղել է երկրորդ կամ երրորդ հորիզոնականում:

‘’Ենթադրենք 5 տարի առաջ մեզ շրջաններում քիչ էին ճանաչում, բայց այս տարիների ընթացքում հո ճանաչեցին, ու տեսան, որ անընդմեջ աշխատող քաղաքական ուժ ենք եղել: Մի բան ակնհայտ է` եթե  այն շրջաններում, ուր համատարած աղքատություն է իշխում, ընտրում են իշխող կուսակցությանը, ուրեմն, կներեք, բայց մեր հասարակությունը ողջամիտ չէ’’,- նշեց Ս.Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է իր հետագա քաղաքական գործունեությանը, նա նշեց, որ տարբեր ժամանակներում տարբեր քաղաքական կարգավիճակներ է ունեցել, սակայն ինչպես եղել է միշտ քաղաքական ակտիվ, այդպես էլ շարունակելու է իր գործունեությունը:

‘’Այնքան մեծ էր լարվածությունը ինձ համար, որ մտածում էի` հանկարծ որեւէ միջադեպ չլինի, որեւէ մեկի գլխից մի մազ չպակասի, որովհետեւ սա Հայաստանն է: Արդեն առավոտյան բավական  հանգիստ էի զգում’,- ասաց նա:

Անդրադառնալով ‘’Ժառանգության’’ հետագա գործողություններին, Ստյոպա Սաֆարյանը խուսափեց գնահատականներ տալ համամասնական ընտրակարգով ընտրությանը ` նշելով, որ կուսակցությունը  դեռ վերլուծում է ամբողջ հանրապետության տարածքում տեղի ունեցած ընտրությունները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ