Աբրահամյանները Սերժ Սարգսյանին հենարան. Իրատես de facto
Արա Աբրահամյանը եկել էր Սերժ Սարգսյանին աջակցելու. հենց այս հանգամանքն է նաեւ հիմք տվել “ռեսպոդենտներին” կարծելու, որ ՀՀԿ-ն մարսելու եւ “տեղավորելու” է այս ընտրությունները եւս: Գրում է “Իրատես de facto”-ն:
Գաղտնիք չէ, որ Արա Աբրահամյանը “օսոբո պրիբլիժոննո կ իմպերտորու”: Գիտենք` նա եղել է Վ.Պուտինի վստահված անձը, որոշ գնահատումներով այդ Պուտինի հանձնարարականով էր վերջերս նա մեկնել ԱՄՆ` Ջոն Քերիի հետ հանդիպման /նախագահի նախկին թեկնածու, սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումը հենց այնպես չէր կարող լինել/: Ավելին, լավատեղյակ աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա տասնօրյակում Արա Աբրահամյանը կդառնա Վ. Պուտինի խորհրդականը:
Այս պահին նրա Հայաստան այցելը /ընտրություններից մեկ օր առաջ արդեն նա մեկնել է Երեւանից,/ Սերժ Սարգսյան “ՙտեսնելը”, աջակցություն հայտնելն, ինքնին, շատ հետաքրքիր է` ռուս-հայկական զարգացումների, մանավանդ` հետընտրական պասաժումների տեսանկյունից:
Այդ ամենն անչափ հետաքրքիր է նաեւ այն առումով, որ Աբրահամյան երեք եղբայրներն էլ շատ միանգամից դուրս եկան քաղաքականությունից, երեք կուսակցություններից միաժամանակ` ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ:
Ահա եւ` ըստ նույն աղբյուրների, եղբայրներից Գագիկ Աբրահամյանն առաջիկայում կզբաղեցնի ՀՀ էներգետիկայի նախարարի պոստը:
“Ըդիգ Գագիկի զագելն էր” փաստորեն: Չէ` նկատի չունեք նախարարի պոստը. նկատի ունենք Տիգրան Սարգսյանի պոստն էլ. Գագիկն ու վարչապետն իրար հետ շա~տ մոտ են:
Ինչո՞վ ռուսական պասաժ չէ, որպեսզի Սերժ Սարգսյանը պահպանի Տիգրան Սարգսյանին` յուր աթոռով հանդերձ:
Թե չէ “Տաիտի-Տաիտի”՚: