20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կկայանա Կարապետյանների անվան 4-րդ միջազգային հուշամրցաշարը

Նոյեմբերի 9-11-ը կկայանա Ռուդոլֆ եւ Եղիշե Կարապետյանների անվան 4-րդ միջազգային հուշամրցաշարը: Ռուդոլֆ Կարապետյանը՝ Եղիշե Կարապետյանի հայրը, եղել է ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: Եղիշեն եղել է ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիդայի կրկնակի մրցանակակիր (1986,1991),  վերջին ԽՍՀՄ միջազգային  կարգի սպորտի վարպետ,  ՖԻԼԱ-ի Ա կարգի միջազգային մրցաշարերի հաղթող:

Դինամո մարզական համալիրում ազատ ոճային պատանի ըմբիշները ուժերը կչափեն 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 84, 90 եւ 100կգ քաշային կարգերում:

Մրցաշարին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն պատվիրակություններ  Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, Արցախից, Ջավախքից, Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից:  Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 10-ին ժամը 15:00-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ