Սպանությունը կենցաղային հողի վրա էր
Աշտարակում անցած գիշեր սպանված Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակից 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանությունը իրականացոնղը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Ինչպես ոստիկանությունից տեղեկացրին Henaran.am-ին այն կատարել է Աշտարակի բնակիչ՝ 1973թ. ծնված Ռուբեն Հակոբյանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Ըստ շրջանառվող լուրերի, սպանությունը կենցաղային հողի վրա է կատարվել, եւ նրանք հեռու ազգականներ են: