19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տպագիր մամուլն ավելի շատ քարոզել է, քան իրազեկել. փորձագետ

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիաան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից և Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագարի շրջանակներում  շուրջ 2,5 ամիս մոնիտորինգ է արել Հայաստանի` 3000 և ավելի տպաքանակ և հանրապետական սպառումունեցող 16 անուն թերթերը`“Իրատես դե ֆակտո”-ն, “Ազգ”-ը, “Իրավունք”-ը, “Հայոց աշխարհ”-ը, ՀԺ-ն, “Երկիր”-ը, “Ժամանակ“-ը, “Ժողովուրդ”-ը, ՉԻ-ն, “Հրապարակ“-ը, “168 ժամ“-ը, “Առավոտ“-ը, “Հայացք”-ը, “Օրակարգ“-ը, “Голос Армении“-ն, եւ “Новое Время”-ն:

Ուսումնասիրության արդյունքներն այսօր ներկայացնելով, կազմակերպության գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը նշել է, որ ընտրական գործընթացները լայնորեն լուսաբանվել են հայրենական տպագիր մամուլում, սակայն իրադարձությանը, որոշ դեպքերում լուսաբանվել են  անհավասարակշիռ, սուբյեկտիվ և ընտրանքային մոտեցմամբ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախընտրական շրջանում ընտրություններին առնչվող հրապարակումների տեսակարար կշիռը կազմել է 38,3 տոկոս: Գերակշռել են քարոզչական բնույթի հրապարակումները, ասինքն, մամուլը ոչ թե տեղեկատվություն է մատուցել, այլ` իրականացրել  է քարոզչություն:

Քաղաքական ուժերի և գործիչների օգտին կամ ի վնաս բացահայտ կամ քողարկված քարոզչություն պարունակող նյութերը կազմել են հրապարակումների մեկ երկրորդը: Որպես կանոն, գերակշռել են նաեւ բացասական շեշտադրմամբ վերնագրերը: Ուսումնասիրվող ժամանակահատվածում ամենից շատ թեթրեում հիշատակվել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, “Ժառանգություն”-ը, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն:

Կազմակերպության փորձագետ Արմեն Մինասյանի խոսքով,  որպես իշխանական լրատվամիջոց ընկալվող մամուլում որպես կանոն, բացասական շեշտադրումներով անդրադարձել են ընդդիմադիր կուսակցություններին, իսկ ընդդիմամդիր թերթերում` իշխանական քաղաքական ուժերին: “Ժառանգության” պարագայում երկու դեպքում էլ բացասական շեշտադրումներ են նկատվել:

Քվեարկությունից մեկ օր առաջ հայտարարված “լռության օր”-ը խախտել են երկու լրատվամիջոց` ՉԻ-ն եւ “Ժողովուրդ”-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ