23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

DIY փաբի տնօրենը Henaran.am-ին ասել է` ինչու են պայթեցրել իր ակումբը /վիդեո/

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է տեղի ունեցել DIY ակումբի պայթեցումը: Գրիգոր Ամիրյան օգտատերն այս աեիթով թողել է հետեւյալ մեկնաբանությունը.’DIY ակումբի պայթեցումը … բայց որ հիմա ասեմ լավ են արել , հո ինձանից շատ չեք նեղանա’:

Հիշեցնենք, մայիսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երևանում, Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը:

Մի խումբ երիտասարդներ ջարդել էին ակումբի մուտքի դուռը և ներս գցել պայթուցիկ նյութ: Ակումբի տնօրեն Ծոմակ Օգանեզովան Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ակումբը պայթեցնողները վատ են զգում, որ իրենց ակումբը  ‘ազատ’ տիպի ակումբ է:

Այն հարցին, թե ինչ նկատի ունի ‘ազատ’ ասելով, ակումբի տնօրենը պատասխանեց, որ իրենց ակումբ հաճախում են ազատ բնույթի մարդիկ՟ երաժիշտներ, արվեստագետներ: ‘Մեր բարը եղել է gay friendly/գեյերի բարեկամ-խմբ./, յուրաքանչյուր տեսակի մարդ կարողացել է մտնել այստեղ’,- ասաց նա:

Նշենք, որ մի խումբ հկ-ներ երեկ հանդես եկան պայթյունը դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

‘Խիստ մտահոգիչ և դատապարտելի է այն հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական և ֆաշիստական խմբավորում, որը մինչ այդ պարբերաբար ագրեսիվ գործողություններ կատարելով` ահաբեկել է ակումբի տերերին ու հաճախորդներին և փորձել վախ սերմանել:

Մենք դատապարտում ենք ֆանատիկ, ֆաշիստական և ապօրինի բռնի գործողությունները: Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածի պահանջով. ‘Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է’: Իսկ ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի համաձայն ‘Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը […] ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով’:

Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներից երկուսին, այս հարցի առնչությամբ մենք պահանջում ենք ոստիկանությունից ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, հայտնաբերել ու պատժել բոլոր հանցագործներին, ապահովել DIY ակումբի և նման հասարակական վայրերի տերերի և այցելուների անվտանգությունը, ապահովել վնասների պատշաճ հատուցումը: Հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության մոտ առկա են հանցագործության մասին վկայող փաստեր, որի հիման վրա ոստիկանությունը պարտավոր է իրականացնել անհապաղ գործողություններ և պատասխանատվության ենթարկել հանցագործներին:

Մենք խստիվ դատապարտում ենք մեր հասարակության և պետության համերաշխության ու անվտանգության դեմ սերմանվող նմանօրինակ ֆանատիկ, ֆաշիստական և այլամերժ անօրինական դրսևորումները, կազմակերպություներին ու գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում պիտի հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Հույս ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Էկոդար ՀԿ
Հասարակություն առանց բռնության ՀԿ
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ
Տարօրինակելով Երևանը կոլեկտիվ
Լուսինե Վայաչյան – լրագրող
Լևոն Մարգարյան – լրագրող
Լալա Ասլիկյան – ակտիվիստ
Արթուր Գրիգորյան – իրավաբան
Միկա Արթյան – բլոգեր

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ