28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաղդասարյանն ու Բիշարյանը խճճվել են

Henaran.am-ի տեղեկություններով, “Օրինաց երկիր” կուսակցության քաղխորհրդի անդամները օպերատիվ հանդիպում են այսօր խնդրել կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանից եւ առաջարկել, որ կոալիցիայի մաս չկազմեն:

ՕԵԿ-ականներին վրդովեցրել է այն, որ պետք է նախարարական մեկ պորտֆել` կապի եւ տրանսպորտի նախարարությունը տան ՀՀԿ-ին:

Կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո, ՕԵԿ-ին կմնա միայն արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունները: ՕԵԿ համամասնական ցուցակում գտնվող նախարարներ` Արմեն Երիցյանն ու Սերգո Կարապետյանն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են:

Մնացած թեկնածուները դեռ սպասողական վիճակում են: Ասում են, որ աշխարհ տեսած Բաղդասարյանն ու Բիշարյանը խճճվել են. չգիտեն արտասահամանյան բուհերը ավարտած որ թեկանածուին խորհրդարան մտնելու “դաբրո” տան:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ից հետո ՕԵԿ նախագահը հանդիպել է կուսակցական ակտիվի հետ, հորդորել չնեղսրտվել եւ առաջարկել մի մի թաս խմել` հանուն առողջության:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ