Կայծակի հետքերը վերացվեցին. Տաթեւի ճոպանուղին աշխատեց
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց “ՏաԹևեր” ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը, մայիսի 19-ի ժամը 15-ին ճոպանուղին սկսեց աշխատել: Նրա աշխատանքը դադարեցվել էր երեկ առավոտվանից, քանի որ կայծակից վնասվել էին ճոպանուղու կառավարման համակարգերը: Վթարը արագ վերացվեց տեղացի և շվեյցարացի մասնագետների օպերատիվ աշխատանքի արդյունքում:
“Միաժամանակ Ճոպանուղու շահագործման ընթացքում հնարավոր ռիսկերի բացառման համար վերստուգվել են բոլոր սարքերն ու համակարգերը` այցելուների անվտանգությունն առավելագույնս ապահովելու նպատակով”,-ասաց Տիգրան Ղազարյանը: