Չիկագոն կոալիցիայից կարեւոր. Իրատես de facto
Շախմատային այս օրերի տախտակը կառուցված էր Չիկագոյի “վրա”: Բոլորը “հաշվում” էին` կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թե` ոչ: Մանավանդ որ` ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ ասել էր` ԱՄՆ կգնամ-կգամ, կոալիցիայի հարցը վերջնական կլուծենք: Նաեւ` Չիկագո մեկնողներին նախագահականի ՙպրոտոկոլը՚ նախօրյակին արդեն իսկ զգուշացրել էր` ժամը երեքին լինել օդանավակայանում-չուշանալ: Սակայն նույն նախօրյակի երեկոյան, երբ Էջիմիածնում ՀՀԿ “գեներալիտետը” հերթական միջոցառումն էր կազմակերպել, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը, արդեն իսկ պարզ էր` չի գնալու:
Հիմա էլ”ՙբոլորը” սկսեցին հաշվել` ինչու՞: Շատ պարզ.
ա/ Ճիշտը գնալը, խելամիտը` չգնալն էր: Միշտ պատճառ կգտնվի: Ինքն էլ Պուտինի նման կառավարություն է կազմում: Նույնիսկ ԱԺ է կազմում` կոալիցիոն պատկերով: Այո, կար ներքաղաքական պատճառ:
Գիտենք` կոալիցիայի հարցում ԱՄՆի-Ռուսաստան մոտեցումները տարբեր են: Պարոն Ռուսաստանը շատ էր ՙցանկում՚ /եթե` ոչ, իր խողովակներով նաեւ աշխատում, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն ընտրություներում հավասար տոկոսադրույքներ ունենան. ՀՀԿ-ն իշխանությանը կիսի ԲՀԿ-ի հետ` վարչապետի տեսքով/: Ինչ եղավ, բոլորս գիտենք: Պուտինն էլ յուր նեղսրտությունից չընդունեց Ս. Սարգսյանին` բավականին ինքնուրունացնելով նրան:
Չիկագո չգնալով Ս. Սարգսյանն մի քիչ էլ ինքնուրույնացավ արդեն ամերիկյան “գետին” վրա: Բանն այն է, որ սույն Ամերիկան, ի տարբերություն Ռուսաստանի, ցանկանում է, որ ԲՀԿ-ն գնա ընդդիմադիր դաշտ եւ մեզանում ձեւավորվի երկկուսակցական համակարգ, ինչպես իրենցում է, եւ արտահանելով իր “դեմակրատիան”, այդ համակարգը մեզանում դարձնի խիստ վերահսկելի, իմա` “մալչիկի իզ Չիկագո”/Սերժը երես չտվեց արեւմուտքին, չնայած` ինչպե~ս օգնեց Ժառանգությանը` խորհրդարան մտնել, ինչն ամենեւին էլ չէր նշանակում, որ ցանկանում է` Րաֆֆին նաեւ նախագահական “ուժեղ” թեկնածու լինի/:
Մի խոսքով, Մոսկվա-Չիկագո տրանզիտում Սերժ Սարգսյանն անչափ նրբագեղ մանեւեր իրակացրեց:
բ/.Կար նաեւ Ղարաբաղի հարց: Իհրակե, բոլորս սպասում էինք, որ Սերժ Սարգսյան կգնա Չիկագո, այդ ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից պատասխան կտա չմիավորած 120 երկրների եւ յոլդաշ Ալիեւի հայտարարությանը, այնուհանդերձ, որոշվեց` այսպես, չնայած որոշ մեղմացում լիսաբոնյան բանաձեւի համեմատ, Չիկագոյում կար:
գ/.Խելամիտն էլ այս “չայցում” այն էր, որ պարոն “գայլին” /Պուտինն էր չէ՞ հարցնում` “ուր են գնում պարոն գայլերը՚/ պետք չէ շատ ջղայացնել: Կոնկրետ դեպքում “պարոնը՚”մեր “գոսպոդինն” է` Ռուսաստանը. նա ասում են` ուզում է համ գազը թանկացնել, համ մեր քսան տոկոսը վերցնել, համ էներգիան /մեխանիակաբար/, համ բեռնափոխադրումները թանկացնել, էդքանից հետո էլ մեզ ՙմտցնել՚ Եվրասիական միություն:
Այս բոլորին դեմ հանդիման, ճիշտը պաուզա վերցնելն էր, Իրան-Սիրիա, արեւմուտք-Ռուսաստան մեծ վեճին ընդառաջ:
Սերժ Սարգսյանըը ոչ միայն պաուզա վեցնելու, ալյեւ ձգելու մեծ վարպետ է: