23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադիբեկյանը չորս քաղաքական ուժերի խորհուրդ է տվել կազմել կոալիցիա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կոալիցիաների մասին խոսելուց առաջ, հիշեցրեց հին հայկական մի առակ. ՛՛Էշը կապից պոկվում փախչում է, տերը կոպալն առնում է ու սկսում մյուս էշին ծեծել: Երբ հարեւանը հարցնում է, ինչու էս սրան ծեծում, եթե մյուսն է փախել,  ասում է՝սրան եմ պատժում, որ նրա օրինակին չհետեւի՛՛:

Ըստ Ադիբեկյանի, կոալիցիա մտնելու կամ չմտնելու դեպքում պատժողը ժողովուրդն է: ԲՀԿ-ի ընտրողների 23 տոկոսը կողմ էր կոալիցիային, ՕԵԿ-ի դեպքում 29 տոկոսը: Նրա խոսքով՝ կոալիցիան միշտ բերում է ընտրողների վերադասավորմանը: Եւ երբ առաջարկ է արվում մտնել կոալիցիա, ապա քաղաքական ուժերը  պետք է մտածեն իրենց  ակտիվ ընտրողների մասին: Կոալիցիան թույլ է տալիս պահպանել թե վարչական ռեսուրսը, թե էլեկտրորատը:

Սակայն, սոցիոլոգի կարծիքով, ամեն ինչ պետք է տեսնել հակակշիռների մեջ, քանի որ երբ ՀԱԿ-ը սկսեց երկխոսել ՀՀԿ-ի հետ,  կորցրեց իր էլեկտորատի մի զգալի մասը:

՛՛Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ քաղաքական ուժը հույս ուներ դառնալ մեծամասնություն, բայց դա չստացվեց, ինչեւէ, նա կրկնապատկեց իր ուժերը շնորհիվ այն բանի, որ մնաց կոալիցիայում ու ընդդիմադիր կեցվածք ընդունեց՛՛,- ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ եթե ԲՀԿ-ն  դուրս գար  կոալիցիայից, ապա  շատ քիչ ձայներ կհավաքեր:

՛՛Կոալիցիայում մնալը ԲՀԿ-ին թույլ կտա պահպանել իր էլեկտրորատը, ինչու չէ հաջորդ ընտրություններում դառնալ մեծամասնություն՛՛,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ արդեն ուրվագծվել է կոալիցիան՝ ՀՀԿ-ՕԵԿ-ԲՀԿ:

Բանախոսը բերեց Արցախի օրինակը, որտեղ մարդիկ մտածում են, որ այս փուլում իրենց պետք չէ միջկուսակցական պայքար, այլ պետք է միավորվել, եւ նույն բանը խորհուրդ են տալիս Հայաստանի քաղաքական ուժերին՝ մոռանալ միջկուսակցական թշնամանքը եւ միավորվել՝ դժվարին խնդիրները լուծելու համար:

՛՛Օրինակ ԲՀԿ-ն կարող էր այդ  տրակտորները ոչ թե ընտրությունների նախաշեմին բաժաներ, այլ՝ ավելի շուտ աներ, որ օգներ ժողովրդին:Հույս ունեմ՝ մեր քաղաքական առաջնորդները կունենան այդքան իմաստություն, որ կմոռանան փոխադարձ վիրավորանքները եւ կանցնեն արդյունավետ աշխատանքի՛՛,- հույս հայտնեց սոցիոլոգը:

Նրա համոզմամբ՝ լավ կլիներ, որ  ՀՅԴ-ն մոռանար այն խնդիրները, որոնք վերագրում էր կոալիցիային, ու մտներ կոալիցիայի մեջ, լավ կլիներ նաեւ, որ  Ժառանգությունը մտներ կոալիցիայի մեջ: Ըստ սոցիոլոգի, ամենակարեւորն այն է, որ այդ դեպքում այդ ուժերը չեն կորցնի իրենց էլեկտրորատը, եւ ձեռք կբերեն վարչական լծակներ:

՛՛Ես ինքս խորհուրդ եմ տվել  ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ կուսակցություններին կոալիցիա կազմել՝ հանուն մեր ընտրողների սպասելիքների: Եւ պետք չէ առաջնորդվել նեոբոլշեւիզմյան կարգախոսով՝ որքան վատ՝ այնքան լավ՛՛,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ