ՕԵԿ-ը քեֆ է անելու. Չորրորդ ինքնիշխանություն
”Չորրորդ ինքնիշխանություն”-ը գրում է, որ “Օրինաց երկիր” կուսակցությունը որոշել է հետ չմնալ ՀՀԿ-ից եւ կերուխումի պատրաստություն է տեսնում: Այս մասին թերթին պատմել են ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները:
“ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի խորհրդով, պատրաստվում է սեփական կուսակցության կազմով քեֆ-ուրախություն կազմակերպել գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող “Գեղամա” ռեստորանային համալիրում, ուր ՕԵԿ-ական գործարարներր հաճախակի են հավաքվում:
Ի դեպ, ասում են, որ Բաղդասարյանը առաջարկ է արել յուրայինների հետ բաժակ բարձրացնել մայիսի 24-25-ի թոհուբոհից հետո, երբ հայտնի կդառնա կոալիցիայի լինել-չլինելու հարցը: Իսկ ահա ՕԵԿ-ին համակրող գործարար Լավանդայի Արայիկն էլ այս հարցի շուրջ իր տարբերակն է առաջ քաշել` ասելով, որ ավելի լավ է մինչեւ մայիսի 24-ր ՕԵԿ-ականները միջոցառում կազմակերպեն Սեւանի ափին գտնվող իր օբյեկտում ու նշեն իրենց թիմի հաղթանակը,-գրում է թերթը:
Վերջինիս թղթակցին Լավանդայի Արայիկը իր հերթին ասել է, որ ինքը իր բոլոր ընկերներին հաճախակի էՍեւան հրավիրում, բայց ոչ քաղաքական նպատակներով: