20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ կառաջարկվի ԲՀԿ-ին

Հայաստանի ներքին քաղաքականությունը դասական  լատինաամերիկյան ոճով է ընթանում: Ամենափոքր բանը, որ տեղի է ունենում, այստեղ եռացնում են, ուռճացնում, հասցնում մինչեւ տիեզերական չափերի: Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն նման կարծիք հայտնեց ‘Կովկաս’ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` կապված վերջին քաղաքական զարգացումների հետ:

Նրա խոսքով` ներքաղաքական կյանքում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ կոալիցիայի հարցը: Իսկանդարյանի կարծիքով, կոալիցիան կազմված կլինի մինիմում երկու ուժերից` ՀՀԿ-ՕԵԿ, իսկ ԲՀԿ-ում դեռ գնում են քննարկումներ կոալիցիային միանալու շուրջ: Բանախոսը հակված է մտածելու, որ ԲՀԿ-ն կկազմի կոալիցիա ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ: Վերջին հաշվով, ըստ բանախոսի, խորհրդարանի մեծ մասը ներկայացված կլինի կոալիցիայում:

‘Ինձ համար հետաքրքիրն այն է, թե ինչ կառաջարկվի ԲՀԿ-ին, մի ուժի, որն իշխանության մաս լինելով` նախընտրական ժամանակահատվածում ակտիվորեն կիրառեց ընդդիմադիր գործիքը: Սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ գործիքը իր գործիքը չէ, նրանք չունեն այդքան ընդդիմադիր ռեսուրս, եւ հետո ԲՀԿ-ի մի զգալի հատվածը, որն իշխանության մաս է կազմում, չի անդամագրվել ԲՀԿ-ին, որ գնա հարթակներում ընդդիմադիր ելույթներ ունենա’’,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ հանրապետականները կազմելով մեծամասնություն` տեսականորեն այդքան էլ կարիք չունեն կոալիցիայի, սակայն Հայաստանում կոալիցիան դարձել է ավանդույթ, եւ խորհրդարանում պայթյունավտանգ իրավիճակներից խուսափելու համար Հանրապետական կուսակցությանը չէր խանգարի դաշնակիցներ ունենալ:

‘’Հիմա դատելով քաղաքական կուսակցությունների լռությունից, ինչպես նաեւ լրատվամիջոցներում քաղաքական բամբասանքներից, քաղաքական դաշտում ընթանում է բավական չոր խորհրդակցություններ, բանակցություններ: Շուտով ամեն ինչ պարզ կդառնա’’,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ