10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ով է տարածում Սերժ Սարգսյանի հիվանդության մասին լուրերը

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն լուրերին, որ իբր նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի և այդ պատճառով է մեկնում հանգստի:

‘Պատմության մեջ շատ են դեպքերը, երբ քաղաքական մրցակիցները, ազնիվ պայքարում որևէ շանս չունենալով, անբարո և փոքրոգի մարդուկների լեղալեզու բամբասանքներ են տարածում: Կայքերում այսօր հայտնաբերեցի նմանօրինակ մի դրվագ մեր ներքաղաքական կյանքից՝ իբր նախագահը առողջական խնդիրներ ունի: Կեղտոտ մի հնարք, որ պարբերաբար օգտագործել են այս տարիների ընթացքում: Ու թեկուզ ապարդյուն, բայց էլի շարունակում են: Օրական նախագահի մեկ երրորդի չափ աշխատեիք, ոտի վրա չէիք կանգնի: Վստա՛հ եղեք, մեր սիրելի երկրի ապագան ամուր ձեռքերում է:

Հ.Գ. Ոչինչ, բնությունից է հայտնի, որ թունավոր են լինում մանր էակները’,-գրել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ