20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ն ու “Ժառանգություն”-ը` ընդլայնված կազմով կոալիցիայի հնարավորության մասին

 Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո լրատվամիջոցների ու քաղաքական շրջանակների քննարկման թեման նոր կոալիցիայի լինել-չլինելու հարցն է: Մինչ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ծանրութեթեւ են անում “շեքսպիրյան լինել-չլինելու” հարցադրումը,  փորձագիտական մակարդակով տարբեր սցենարներ են քննարկվում:

Որոշ փորձագետներ, օրինակ, առաջարկում են նոր կոալիցիայի ստեղծում, ավելի ընդլայնված կազմով` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ “Ժառանգություն”:

Henaran.am- ը ՀՅԴ եւ “Ժառանգության” ներկայացուցիչների հետ զրույցում փորձել է պարզել, որքանով է  հնարավոր նշված սցենարի հավանականությունը: “Որեւէ քաղաքական շրջանակ նման հարց չի քննարկել եւ որեւէ մեկնաբանություն տվյալ պարագայում կարծում եմ անիմաստ է”,-մեզ հետ զրույցում նշել է ՀՅԴ խոսնակ Սպարտակ Սեյրանյանը:

Նրա խոսքով, հետազոտողները կարող են ամենատարբեր սցենարներ առաջ քաշել: “Որեւէ սցենարի հավանականությունն ու անհավանականությունն իմաստ ունի քննարկել, եթե դրանք առաջարկվեն քաղաքական ուժերի կողմից, ոչ թե լրատվամիջոցների կամ հետազոտողների”,-հավելել է նա:

“Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ բացառել է նման սցենարի հավանականությունը: “Հնարավոր է, որ փորձագետներն իրենց կարծիքն ասեն: Ես այս պահի դրությամբ հնարավոր չեմ համարում, որ նման ձեւաչափով կոալիցիա լինի: Ես բացառում եմ, որ “Ժառանգությունը” կոալիցիա կձեւավորի”,- Henaran.am-ին ասել է նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ